Շրի Լանկայի ափերին իրանական նավի վրա սուզանավ է հարձակվել

Առնվազն 101 մարդ անհետ կորել է, ևս 78-ը՝ վիրավորվել Շրի Լանկայի ափերին իրանական նավի վրա սուզանավի հարձակումից հետո։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով Շրի Լանկայի ռազմածովային ուժերում և պաշտպանության նախարարություններում աղբյուրների։

Reuters-ը նշում է՝ պարզ չէ, թե ով է հարձակվել նավի վրա։

Շրի Լանկայի ռազմածովային ուժերի խոսնակը հայտարարել է, որ 101 մարդու անհետ կորելու մասին տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը, և որ 32 մարդ փրկվել է ու հիվանդանոցում է։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն