Վանիկ Օհանյանն ընտրվել է ԱԺ առողջապահության հարցերի հանձնաժողովի նախագահ

Ազգային ժողովի առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ է ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վանիկ Օհանյանը: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունը։

ՀՀ ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը ԱԺ հերթական նիստում տեղեկացրել է, որ տեղի է ունեցել գաղտնի քվեարկություն, որին խորհրդարանի 107 պատգամավորից մասնակցել է 64-ը:

Քվեատուփում եղել է 64 քվեաթերթիկ: Անվավեր քվեաթերթիկներ չեն եղել: Վանիկ Օհանյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 64 պատգամավոր:

Նրա թեկնածությունն առաջադրել էր ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը:

Հիշեցնենք, որ Ազգային ժողովի առողջապահության հարցերի հանձնաժողովի նախկին նախագահը Հռիփսիմե Հունանյանն էր:

Տարեսկզբին նա հրաժարականի դիմում էր ներկայացրել ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից և հայտնել, որ խորհրդարանական առաջիկա ընտրություններում «Քաղաքացիկան պայմանագիր» կուսակցության համամասնական ցուցակում չի ընդգրկվելու:

Հունանյանը նաև ներողություն էր խնդրել հրապարակային խոսքում «այն ձևակերպումների համար, որոնք այս կամ այն կերպ առաջացրել են քաղաքացիների զայրույթն ու դժգոհությունը»:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն