Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը հաստատել է, որ ԱՄՆ-ն է կանգնած Շրի Լանկայի ափերի մոտ իրանական նավի վրա հարձակման ետևում։
«Ամերիկյան սուզանավը խորտակել է իրանական ռազմանավ, որը կարծում էր, թե անվտանգ է միջազգային ջրային տարածքներում», – The Guardian-ի տեղեկացմամբ ասել է Պենտագոնի ղեկավարը։
Հիշեցնենք՝ Շրի Լանկայում հարձակման է ենթարկվել իրանական նավ։ Ըստ Reuters-ի՝ առնվազն 101 մարդ անհետ կորել և 78 մարդ վիրավորվել է նավի վրա սուզանավի հարձակումից հետո։ Շրի Լանկայի ռազմածովային ուժերի խոսնակը հերքել է 101 մարդու անհետ կորելու լուրը՝ նշելով, որ 32 մարդ փրկվել է ու հիվանդանոցում է։