Պենտագոնի ղեկավարը հայտարարել է, որ «Ամերիկան ​​հաղթում է Իրանին» | factor.am

factor.am  Ամերիկան Իրանում ​​հաղթում է վճռականորեն, ջախջախիչ և անողորմ։ Այս մասին Պենտագոնում ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը, գրում է BBC-ն։

Ըստ նրա՝ Իրանի դեմ ԱՄՆ-ի արշավը «յոթ անգամ ավելի ինտենսիվ է, քան Իսրայելի [12-օրյա ռազմական արշավը] Իրանի դեմ»։

«Ընդամենը չորս օր է անցել, բայց ինչպես նախագահ Թրամփն ասաց՝ ԱՄՆ-ը կպահանջի այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է գործողության հաջողության համար»,- ասել է Պենտագոնի ղեկավարը։

Ըստ Հեգսեթի՝ վերջին չորս օրերի արդյունքներն «անհավանական, իսկապես պատմական» են եղել․ «Նրանց վերջը եկել է, և նրանք դա գիտեն»։

Ամերիկացի պաշտոնյան նաև հայտարարել է, թե «Իրանի առաջնորդները կնայեն վերև և կտեսնեն միայն ԱՄՆ-ի և Իսրայելի օդուժը», մինչև ԱՄՆ-ն և Իսրայելը որոշեն, որ պատերազմն ավարտվել է։

Փետրվարի 28-ին Իսրայելն ու ԱՄՆ-ն սկսել են հարվածներ հասցնել Իրանի Իսլամական Հանրապետության տարածքին։ Իսրայելը հայտարարել է, որ նախահարձակ է եղել՝ «Իսրայելի պետությանը սպառնացող վտանգները վերացնելու նպատակով», իսկ Դոնալդ Թրամփը հայտարարել է՝ Վաշինգտոնը լայնածավալ ռազմական գործողություն է սկսում Իրանի դեմ՝ «թույլ չտալու միջուկային ծրագրի իրագործումը»։

Իրանը պատասխան հարվածներ է հասցրել ինչպես Իսրայելին, այնպես էլ տարածաշրջանի երկրներում ԱՄՆ-ի հնարավոր ռազմական օբյեկտներին։

Իսրայելաամերիկյան հարվածների հետևանքով զոհվել են Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար Մոհամմեդ Փաքփուրը, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն և այլ բարձրաստիճան պաշտոնյաններ։

Իրանի դեմ իսրայելա-ամերիկյան ռազմական հարձակումը սկսվել է իրանա-ամերիկյան բանակցությունների ֆոնին, որոնցից ԱՄՆ նախագահը դժգոհություն էր հայտնել՝ պնդելով, որ Իրանը չի հրաժարվում միջուկային ծրագրից եւ սպառնալիք է հանդիսանում «ազգային անվտանգության կենսական շահերին»։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն