iravaban.net ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում անցկացվել է ուսումնասիրություն, որը վերաբերում է նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի դստեր՝ Աննա Աբրահամյանի հետ կապված հարցերին: Ուսումնասիրության արդյունքում կազմվել է ամփոփագիր։
Այս մասին տեղեկացնում է «Ազդարար» էլեկտրոնային ծանուցման միասնական հարթակից։
«Ազդարար» էլեկտրոնային ծանուցման միասնական հարթակում հրապարակված տեղեկատվության համաձայն՝ ղեկավարվելով «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի 16-րդ և 17-րդ հոդվածներով՝ ծանուցում եմ, որ ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում Ձեզ պատկանող գույքի առնչությամբ իրականացվել է ուսումնասիրություն, որի արդյունքում կազմվել է ամփոփագիր:
«Դուք իրավունք ունեք սույն ծանուցագիրը ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում ներկայանալ ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն ծանոթանալու գործի նյութերին, ներկայացնելու դիրքորոշում: Միաժամանակ, հայտնում եմ, որ ներկայանալ անհրաժեշտ է 2026 թվականի մարտի 5-ին՝ ժամը 14:30-ին»,-նշվում է ծանուցագրում:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։