Իսրայելի հարվածները Լիբանանում 72 մարդու կյանք են խլել | news.am

news.am Վերջին օրերին Լիբանանի տարածքում Իսրայելի հարվածների հետևանքով զոհվել է 72 մարդ, հայտնել են Լիբանանի իշխանությունները: Ավելի քան 80 հազար մարդ ստիպված է եղել լքել իրենց տները:

Լիբանանում Իսրայելի գործողությունները սկսվել են երկուշաբթի՝ Իսրայելի վրա «Հեզբոլլահ»-ի հարձակումից հետո: «Հեզբոլլահ»-ը պնդում է, որ հարձակման թիրախը Հայֆայից հարավ տեղակայված Իսրայելի ՀՕՊ կայանքն էր, և որ հարվածները վրեժխնդրություն էին Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի սպանության և պատասխան «Իսրայելի կողմից կրկնվող ագրեսիայի համար»:

Փետրվարի 28-ին Իսրայելն ու ԱՄՆ-ն սկսել են հարվածներ հասցնել Իրանի Իսլամական Հանրապետության տարածքին։ Իսրայելը հայտարարել է, որ նախահարձակ է եղել՝ «Իսրայելի պետությանը սպառնացող վտանգները վերացնելու նպատակով», իսկ Դոնալդ Թրամփը հայտարարել է՝ Վաշինգտոնը լայնածավալ ռազմական գործողություն է սկսում Իրանի դեմ՝ «թույլ չտալու միջուկային ծրագրի իրագործումը»։

Իրանը պատասխան հարվածներ է հասցրել ինչպես Իսրայելին, այնպես էլ տարածաշրջանի երկրներում ԱՄՆ-ի հնարավոր ռազմական օբյեկտներին։

Իսրայելաամերիկյան հարվածների հետևանքով զոհվել են Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար Մոհամմեդ Փաքփուրը, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն և այլ բարձրաստիճան պաշտոնյաններ։

Իրանի դեմ իսրայելա-ամերիկյան ռազմական հարձակումը սկսվել է իրանա-ամերիկյան բանակցությունների ֆոնին, որոնցից ԱՄՆ նախագահը դժգոհություն էր հայտնել՝ պնդելով, որ Իրանը չի հրաժարվում միջուկային ծրագրից եւ սպառնալիք է հանդիսանում «ազգային անվտանգության կենսական շահերին»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն