Մակրոնը կոչ է արել Նեթանյահուին զերծ մնալ Լիբանանում ցամաքային հարձակումից | news.am

news.am Ես բանակցություններ եմ վարել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի, ինչպես նաև Լիբանանի նախագահ Ջոզեֆ Աունի և վարչապետ Նավաֆ Սալամի հետ՝ քննարկելու Լիբանանում տիրող ծայրահեղ մտահոգիչ իրավիճակը, հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։

«Ես կրկին ընդգծել եմ «Հեզբոլլահի» կողմից Իսրայելի և այլ երկրների վրա հարձակումների անհապաղ դադարեցման անհրաժեշտությունը։ Այս սրման ռազմավարությունը լուրջ սխալ է, որը վտանգի տակ է դնում ամբողջ տարածաշրջանը։

Ես նաև կոչ արեցի Իսրայելի վարչապետին պահպանել Լիբանանի տարածքային ամբողջականությունը և զերծ մնալ ցամաքային հարձակումից։

Կարևոր է, որ կողմերը վերադառնան հրադադարի համաձայնագրին։ Ֆրանսիան, իր գործընկերների հետ միասին, կշարունակի աջակցել Լիբանանի զինված ուժերի ջանքերին, որպեսզի նրանք կարողանան լիովին կատարել իրենց առաքելությունները՝ ապահովելու ինքնիշխանությունը և վերացնելու «Հեզբոլլահի» կողմից ներկայացվող սպառնալիքը»։

Հարավային Լիբանանում տեղի ունեցած մարդասիրական աղետին ի պատասխան՝ Ֆրանսիան անհապաղ միջոցներ կձեռնարկի տեղահանված լիբանանցի բնակչությանը աջակցելու համար։ «Մեր համերաշխությունը լիբանանցի ժողովրդի հետ և մեր հանձնառությունը տարածաշրջանային կայունությանը մնում են մեր գործողությունների հիմքում», – նշել է Մակրոնը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն