Իրանի զինված ուժերը հայտարարել են, որ Թուրքիայի ուղղությամբ որևէ հրթիռ չեն արձակել: Այս մասին հաղորդել են պետական լրատվամիջոցները։
«Իրանի զինված ուժերը հարգում են բարեկամ Թուրքիայի ինքնիշխանությունը և կտրականապես հերքում են այդ երկրի տարածքի ուղղությամբ որևէ հրթիռի արձակումը»,- հայտարարել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբը։
Հիշեցնենք՝ Թուրքիան հայտնել էր, որ Իրանից արձակված հրթիռը Իրաքի և Սիրիայի օդային տարածքը հատելուց հետո ուղղություն է վերցրել դեպի Թուրքիայի տարածքը։ Նշվում էր, որ հրթիռը ժամանակին խոցվել և չեզոքացվել է ՆԱՏՕ-ի հակաօդային պաշտպանության ուժերի կողմից։