Ինդոնեզիան դադարեցրել է բանակցությունները «Խաղաղության խորհրդի» հետ՝ Իրանի դեմ պատերազմի պատճառով | news.am

 news.am Ինդոնեզիայի արտաքին գործերի նախարար Սուգիոնոն հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախաձեռնությամբ ստեղծված Գազայի հարցերով «Խաղաղության խորհրդի» շրջանակներում բանակցությունները կասեցվել են՝ Մերձավոր Արևելքում բռնկված պատերազմի պատճառով։ Հարավարևելյան Ասիայի այս պետությունը խորհրդի առանցքային մասնակիցներից է և հանդիսանում է զորք տրամադրող հիմնական կողմերից մեկը։ Այս մասին հայտնում է Reuters-ը։

«Բոլոր քննարկումները կասեցված են, քանի որ ամբողջ ուշադրությունը տեղափոխվել է Իրանում տիրող իրավիճակի վրա։ Մենք նաև կխորհրդակցենք Պարսից ծոցի մեր ընկերների և գործընկերների հետ, որոնք նույնպես ենթարկվում են հարձակումների»,- հայտարարել է Սուգիոնոն։

Ինդոնեզիան 1000 զինծառայող է պատրաստում Գազայի հատվածում մինչև ապրիլի սկիզբ հնարավոր տեղակայման համար՝ առաջարկվող բազմազգ խաղաղապահ ուժերի շրջանակում:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն