news.am Ֆրանսիան ամենախիստ կերպով դատապարտում է այսօր առավոտյան Ադրբեջանի Նախիջևանի միջազգային օդանավակայանի վրա իրանական անօդաչու թռչող սարքի հարվածը, ասված է Ֆրանսիայի ԱԳՆ հայտարարության մեջ։
«Ֆրանսիան արագ ապաքինում է մաղթում հարձակման հետևանքով վիրավորված չորս անձանց։
Այն իր լիակատար համերաշխությունն է հայտնում Ադրբեջանին՝ ի պատասխան այդ անարդարացի հարձակման, որը կազմում է Ադրբեջանի ինքնիշխանության և միջազգային իրավունքի կոպիտ խախտում»,- նշել է Ֆրանսիայի ԱԳՆ-ն։
Հիշեցնենք, որ Իրանի տարածքից արձակված ԱԹՍ էր ընկել Նախիջևանի օդանավակայանի տարածքում: Իրանը հերքել է իր զինված ուժերի՝ Ադրբեջանում անօդաչու թռչող սարքի արձակման մասին տեղեկությունը՝ նշելով, որ վերջինս Իսրայելական սադրանք է։