Արաբկիրում հնչած կրակոցների դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել | armenpress.am

armenpress.am: Երևանի Արաբկիր վարչական շրջանի Վիկտոր Համբարձումյան փողոցում կրակոցների դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 1-ին մասով (սպանության փորձը) և 335-րդ հոդվածի 1-ին մասով (hրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը)։

Այս մասին տեղեկացրեցին ՀՀ քննչական կոմիտեից՝ հավելելով, որ կատարվում է նախաքննություն։

Ավելի վաղ լրատվամիջոցներում տեղեկություն էր տարածվել, որ մարտի 6-ին կրակոցներ են հնչել Երևանում։ Կա վիրավոր։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն