Ֆրանսիան չի միջամտում Մերձավոր Արևելքում ընթացող հակամարտությանը. Մակրոն | azatutyun.am

azatutyun.am։ Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը հայտարարել է, որ իր երկիրը չի միջամտում Մերձավոր Արևելքում ընթացող հակամարտությանը, այլ միայն պաշտպանում է իր քաղաքացիներին և դաշնակիցներին։

Մակրոնը նաև հավելել է, որ Ֆրանսիան ռազմական ուժերի հավելյալ ստորաբաժանումներ է ուղարկել Մերձավոր Արևելք, այդ թվում՝ «Շառլ դը Գոլ» ավիակիր նավը, որպեսզի պաշտպանեն իրենց քաղաքացիներին և դաշնակիցներին, որոնք ենթարկվել են Իրանի կողմից իրականացված հարվածների, ինչպես նաև օգնելու նրանց «կասեցնել անօդաչու սարքերն ու հրթիռները»։

Le Figaro թերթին տված հարցազրույցում Մակրոնը նաև նշել է, որ Փարիզը ջանքեր է գործադրում փորձելու ապահովել ծովային նավագնացության անվտանգությունը։

Շաբաթվա սկզբին Մակրոնը ժողովրդին ուղղված հեռուստաուղերձում հայտարարել էր, որ փորձում է ձևավորել կոալիցիա՝ տարածաշրջանում համաշխարհային տնտեսության համար կարևոր նշանակություն ունեցող ծովային ուղիների անվտանգությունն ապահովելու համար։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն