Իսրայելը 50 կործանիչներով ոչնչացրել է Թեհրանում Խամենեիի բունկերը. տեսանյութ | arm.sputniknews.ru

arm.sputniknews.ru։ Իսրայելի օդուժը հարված է հասցրել Թեհրանում Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի ստորգետնյա բունկերին։ Գործողությանը ներգրավված է եղել մոտ 50 կործանիչ։ Այս մասին այսօր հայտնել է Իսրայելի պաշտպանության բանակի (ՑԱԽԱԼ) մամուլի ծառայությունը։

Իսրայելցի զինվորականների տվյալներով՝ հարվածը հասցվել է ռազմական հետախուզության ճշգրիտ տվյալների հիման վրա։ Թիրախ է դարձել ստորգետնյա հրամանատարական կետը, որը գտնվում է Թեհրանի կենտրոնում գտնվող կառավարական համալիրի տակ: Ենթադրվում էր, որ օբյեկտը արտակարգ իրավիճակների և ռազմական գործողությունների պայմաններում պետք է Խամենեիի կողմից օգտագործվեր որպես պաշտպանված կառավարման կենտրոն:

ՑԱԽԱԼ-ը հայտարարել է, որ Խամենեիի զոհվելուց հետո բունկերը շարունակել է օգտագործել Իրանի ռազմական ղեկավարությունը:

Ինչպես նշում են իսրայելցի զինվորականները, ստորգետնյա համալիրը Թեհրանի կենտրոնում գտնվող մի քանի փողոցների տակ էր ու ներառում էր խորհրդակցության անցկացման համար նախատեսված բազմաթիվ տարածքներ: Հրապարակվել է նաև օբյեկտին հարվածելու տեսանյութը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն