hetq.am Այսօր՝ 2026թ. մարտի 6-ին, ինքնությունը դեռ չպարզված անձը դյուրավառ նյութով տարան նետել է Ազգային անվտանգության ծառայության շենքի ուղղությամբ, ինչից հրդեհ է առաջացել։ Ենթադրվում է՝ քաղաքացին փորձել է հրդեհել շենքը։
Արարքը պատկերող տեսանյութ է տարածվել սոցիալական ցանցերում։
Ներքին գործերի նախարարի մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը «Հետքին» հայտնեց, որ հանցագործություն կատարելու կասկանքով մեկ անձ ձերբակալվել և ներկայացվել է նախաքննական մարմին: