Իսրայելը Իրանի ստորգետնյա բալիստիկ հրթիռների գործարանի ու ռազմական ակադեմիայի վրա շուրջ 230 ռումբ է նետել․ TheTtimes of Israel | factor.am

factor.am Իսրայելի պաշտպանության բանակը (IDF) հայտնում է, որ գիշերը Թեհրանում և Իրանի կենտրոնում Իսրայելի կողմից իրականացված օդային հարվածների ալիքը թիրախավորել է Իրանի մի քանի կարևոր ռազմական օբյեկտներ, այդ թվում՝ ստորգետնյա բալիստիկ հրթիռների գործարանը և ռազմական ակադեմիան․ գրում է TheTtimes of Israel-ը։

Ռազմական կառույցի տվյալներով՝ հարվածների ընթացքում Իսրայելի ռազմաօդային ուժերի ավելի քան 80 կործանիչ ինքնաթիռներ թիրախների վրա նետել են շուրջ 230 ռումբ։

Թիրախների թվում եղել է ստորգետնյա օբյեկտ, որը նախատեսված էր բալիստիկ հրթիռների պահեստավորման և արտադրության համար, որտեղ, ըստ IDF-ի, գործել են «իրանական ահաբեկչական ռեժիմի զինված ուժերի հարյուրավոր զինծառայողներ»։

Ռազմական կառույցը նշում է, որ այդ օբյեկտում եղել են նաև «բունկերներ և ռեժիմի ներկայացուցիչների ռազմական շտաբներ»։

Ավելի մանրամասն՝ սկզբնաղբյուրում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն