Իրանում համաձայնության են եկել երկրի գերագույն առաջնորդի ընտրության հարցում | factor.am

factor.am Իրանի Փորձագետների խորհուրդը համաձայնության է եկել երկրի գերագույն առաջնորդի ընտրության հարցում։ Այդ մասին հայտարարել է այդ ժողովի անդամ Մոհամմադ Մեհդի Միրբաղերին, հաղորդում է Mehr գործակալությունը։

Նա նշել է, որ խորհրդի անդամները վերջին օրերին առավելագույն ջանքեր են գործադրել թեկնածուի շուրջ որոշում կայացնելու համար․ «Փառք Աստծո, ձևավորվել է հստակ և միաձայն կարծիք, որը ներկայացնում է մեծամասնության դիրքորոշումը»։

Միրբաղերի խոսքով՝ մնացել են փոքր խոչընդոտներ, որոնք անհրաժեշտ կլինի լուծել մոտ ժամանակում։

Փետրվարի 28-ին Իսրայելն ու ԱՄՆ-ն սկսել են հարվածներ հասցնել Իրանի Իսլամական Հանրապետության տարածքին։ Իսրայելը հայտարարել է, որ նախահարձակ է եղել՝ «Իսրայելի պետությանը սպառնացող վտանգները վերացնելու նպատակով», իսկ Դոնալդ Թրամփը հայտարարել է՝ Վաշինգտոնը լայնածավալ ռազմական գործողություն է սկսում Իրանի դեմ՝ «թույլ չտալու միջուկային ծրագրի իրագործումը»։

Իրանը պատասխան հարվածներ է հասցրել ինչպես Իսրայելին, այնպես էլ տարածաշրջանի երկրներում ԱՄՆ-ի հնարավոր ռազմական օբյեկտներին։

Իսրայելաամերիկյան հարվածների հետևանքով զոհվել են Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար Մոհամմեդ Փաքփուրը, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն և այլ բարձրաստիճան պաշտոնյաններ։

Իրանի դեմ իսրայելա-ամերիկյան ռազմական հարձակումը սկսվել է իրանա-ամերիկյան բանակցությունների ֆոնին, որոնցից ԱՄՆ նախագահը դժգոհություն էր հայտնել՝ պնդելով, որ Իրանը չի հրաժարվում միջուկային ծրագրից եւ սպառնալիք է հանդիսանում «ազգային անվտանգության կենսական շահերին»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն