ԱՄԷ-ն և Քուվեյթը կրճատում են նավթի արդյունահանումը՝ Հորմուզի նեղուցի շրջափակման ֆոնին | factor.am

factor.am Միացյալ Արաբական Էմիրությունները և Քուվեյթը սկսել են կրճատել նավթի արդյունահանումը Հորմուզի նեղուցի շրջափակման ֆոնին, որը կարևորագույն դեր ունի նավթի համաշխարհային առևտրում։ Այս մասին գրում է Bloomberg-ը՝ հղում անելով նավթարդյունահանող ընկերությունների հաղորդագրություններին։

ԱՄԷ-ի պետական Abu Dhabi National Oil Co (ADNOC) ընկերությունը հայտարարել է, որ «կարգավորում է շելֆում արդյունահանման մակարդակները՝ պահեստարանների պահանջներին համապատասխան»։ Քուվեյթի պետական Kuwait Petroleum Corp.-ը հայտնել է, որ նվազեցրել է արդյունահանումը իր նավթային հանքավայրերում, ինչպես նաև արտադրությունը նավթավերամշակման գործարաններում՝ «Հորմուզի նեղուցով նավերի անվտանգ անցման նկատմամբ Իրանից եկող սպառնալիքի» պատճառով։

Bloomberg-ի աղբյուրի փոխանցմամբ՝ շաբաթ օրը՝ մարտի 7-ին, Քուվեյթը օրական արտադրությունը կրճատել է 100 հազար բարելով։ Սպասվում է, որ կիրակի օրը կրճատումը կլինի գրեթե երեք անգամ ավելի մեծ։

Հունվարին ԱՄԷ-ն օրական արդյունահանել է ավելի քան 3,5 միլիոն բարել նավթ, զբաղեցնելով երրորդ տեղը ՕՊԵԿ-ի խոշորագույն արտադրողների շարքում։ Քուվեյթի արդյունահանումը նույն ամսին կազմել է 2,57 միլիոն բարել օրական։

Շարունակությունը սկզբնաղբյուր կայքում 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն