armenpress.am Նորվեգիայի ոստիկանությունը չի բացառել, որ մարտի 8-ի առավոտյան Օսլոյում ԱՄՆ դեսպանատան շենքի մոտ տեղի ունեցած պայթյունը կարող է ահաբեկչության հետևանք լինել։ Այս մասին գրում է CNN-ը։
Նշվում է, որ պայթյունը տեղի է ունեցել ամբողջ աշխարհում ԱՄՆ դեսպատների և հյուպատոսությունների անվտանգության մակարդակի բարձրացման ֆոնին՝ պայմանավորված Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի սկսած ռազմական գործողություններով, ինչի հետևանքով իրավիճակը Մերձավոր Արևելքում գնալով սրվում է։
Լրատվամիջոցը գրում է, որ Իրանը պատասխան հարվածներ է հասցնում Պարսից ծոցի երկրներում ԱՄՆ-ի դիվանագիտական շենքերին՝ միևնույն ժամանակ շեշտելով՝ հայտնի չէ, թե արդյոք Օսլոյում տեղի ունեցած պայթյունը որևէ կերպ կապված է Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձությունների հետ։
Նորվեգիայի ոստիկանության համատեղ հետաքննության և հետախուզության ստորաբաժանման ղեկավար Ֆրոդե Լարսենն ասել է․ «Բնական է սա դիտարկել ներկայիս անվտանգության իրավիճակի համատեքստում, և որ դա նպատակային հարձակում է ամերիկյան դեսպանատան դեմ։ Բայց մենք չենք սահմանափակվել միայն այդ մեկ վարկածով»։
Հարցին, թե արդյոք պայթյունը կապվա՞ծ է ահաբեկչության հետ, Լարսենը պատասխանել է. «Վարկածներից մեկն այն է, որ դա ահաբեկչություն է, բայց ոստիկանությունը միայն այդ վարկածով չի սահմանափակվում»։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում