ԱՄՆ-ի և Իսրայելի պատերազմն Իրանի դեմ կանխամտածված քիմիական պատերազմ է. Բաղայի | news.am

news.am Իրանցի ժողովրդի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի պատերազմը նոր վտանգավոր փուլ է թևակոխել՝ Իրանի էներգետիկ ենթակառուցվածքին հասցված կանխամտածված հարվածներով։ Այս մասին X սոցիալական ցանցում գրել է Իրանի ԱԳՆ մամուլի քարտուղար Էսմայիլ Բաղային։

«Վառելիքի պահեստների վրա այս հարձակումներն այլ բան չեն, քան կանխամտածված քիմիական պատերազմ իրանցի քաղաքացիների դեմ։ Հարձակվելով վառելիքի պահեստների վրա՝ ագրեսորները օդ են արտանետում վտանգավոր նյութեր և թունավոր տարրեր՝ թունավորելով քաղաքացիական բնակչությանը, քայքայելով շրջակա միջավայրը և զանգվածաբար վտանգելով մարդկանց կյանքը»,- նշել է Բաղային։

Ըստ նրա, այս էկոլոգիական և հումանիտար աղետի հետևանքները չեն սահմանափակվի Իրանի սահմաններով։

«Այս հարվածները ռազմական հանցագործություններ են, հանցագործություններ մարդկության դեմ և ցեղասպանություն՝ բոլորը միասին»,- նշել է նա։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն