Այաթոլլա Սեյյեդ Մոջթաբա Հոսեյնի Խամենեին նշանակվել է Իրանի Իսլամական հեղափոխության առաջնորդ

Այաթոլլա Սեյյեդ Մոջթաբա Հոսեյնի Խամենեին նշանակվել է Իրանի Իսլամական հեղափոխության առաջնորդ։

Մոջթաբա Խամենեին իսրայելաամերիկյան հարձակման ժամանակ այս տարվա մարտի 1-ին զոհված Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի որդին է։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ավելի վաղ ABC News-ին հայտնել էր, որ Իրանի նոր ղեկավարը «երկար չի դիմանալու», եթե առաջին հերթին իր հաստատումը չստանա։

«Եթե նա չստանա հաստատում մեր կողմից, նա երկար չի դիմանա։ Մենք պետք է համոզված լինենք, որ մենք չենք վերադառնալու այնտեղ (Իրան՝ խմբ․) 10 տարին մեկ, երբ չի լինի ինձ պես նախագահ․ որը պատրաստ է դա անել»,- ասել է Թրամփը։

Հարցին, թե նա կհաստատի՞ այդ պաշտոնում որևէ մեկին, ով կապեր ունի հին ռեժիմի հետ, Թրամփը պատասխանել է․ «Կհաստատեի․ որպեսզի լավ ղեկավար ընտրվի, այո, ես կհաստատի։ Բազմաթիվ են այն մարդիկ, որոնք կարող են հավակնել այդ պաշտոնին»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն