arm.sputniknews.ru Իսրայելը ավիահարված է հասցրել Լիբանանի Նաբաթիայի շրջանում, որտեղ գտնվում էր Ռուսական մշակութային կենտրոնը, հաղորդում է Ruptly-ն: Շենքն ամբողջությամբ ավերված է։ ԶԼՄ-ների տվյալներով՝ զոհեր և տուժածներ չկան:
<
Ինչպես ՌԻԱ Նովոստիին հայտնել է լիբանանյան ռազմադաշտային աղբյուրը, իսրայելական ռազմական ավիացիան կիրակի օրը հարձակվել է Լիբանանի հարավում գտնվող 42 բնակավայրերի վրա: Լիբանանի արևելքում Իսրայելի ռազմաօդային ուժերի հարձակման են ենթարկվել երեք բնակավայրեր և Բեյրութի հարավային արվարձանում գտնվող Հարեթ Հրեյք շրջանը:
Փետրվարի 28-ին Իսրայելն ու ԱՄՆ-ն սկսել են հարվածներ հասցնել Իրանի Իսլամական Հանրապետության տարածքին։ Իսրայելը հայտարարել է, որ նախահարձակ է եղել՝ «Իսրայելի պետությանը սպառնացող վտանգները վերացնելու նպատակով», իսկ Դոնալդ Թրամփը հայտարարել է՝ Վաշինգտոնը լայնածավալ ռազմական գործողություն է սկսում Իրանի դեմ՝ «թույլ չտալու միջուկային ծրագրի իրագործումը»։
Իրանը պատասխան հարվածներ է հասցրել ինչպես Իսրայելին, այնպես էլ տարածաշրջանի երկրներում ԱՄՆ-ի հնարավոր ռազմական օբյեկտներին։
Իսրայելաամերիկյան հարվածների հետևանքով զոհվել են Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար Մոհամմեդ Փաքփուրը, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն և այլ բարձրաստիճան պաշտոնյաններ։
Իրանի դեմ իսրայելա-ամերիկյան ռազմական հարձակումը սկսվել է իրանա-ամերիկյան բանակցությունների ֆոնին, որոնցից ԱՄՆ նախագահը դժգոհություն էր հայտնել՝ պնդելով, որ Իրանը չի հրաժարվում միջուկային ծրագրից եւ սպառնալիք է հանդիսանում «ազգային անվտանգության կենսական շահերին»։