factor.am Human Rights Watch (HRW) միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը զեկույց է հրապարակել՝ հայտարարելով, որ իսրայելական ուժերը հարավային Լիբանանի մի գյուղի «անօրինականորեն» հարվածել են սպիտակ ֆոսֆոր պարունակող արկերով, որը վիճահարույց հրկիզող զինամթերք է, գրում է France 24-ը։
Յոթ պատկերների աշխարհագրական դիրքը որոշելու և ստուգելու միջոցով HRW-ը հայտնել է, որ Իսրայելը սպիտակ ֆոսֆոր է կիրառել հրետանու միջոցով հարավային Լիբանանի Յոհմոր գյուղի բնակելի թաղամասերին հարվածելիս։ Դա տեղի է ունեցել մի քանի ժամ անց այն բանից հետո, երբ իսրայելցի զինվորականները գյուղի և հարավային Լիբանանի տասնյակ այլ բնակավայրերի բնակիչների հրահանգել են տարհանվել։
HRW-ը հայտարարել է, որ չի կարող անկախ կերպով պարզել՝ արդյո՞ք տարածքում դեռևս կան բնակիչներ կամ արդյո՞ք որևէ մեկը տուժել է։
Իսրայելը, որը շարունակում է հարվածներ հասցնել լիբանանյան «Հեզբոլլահ»-ին, ցամաքային զորքեր է ուղարկել սահմանային շրջաններ։ Լիբանանի իշխանությունները հայտարարել են, որ Իսրայելի հարձակումների հետևանքով զոհվել է առնվազն 394 մարդ, որոնց արդյունքում ավելի քան կես միլիոն մարդ տեղահանվել է։
Լիբանանի պետական ազգային լրատվական գործակալությունը հայտնել է, որ իսրայելական ուժերը «հրետանային և ֆոսֆորային կրակոցներով» թիրախավորել են Իսրայելի հետ սահմանի մոտ գտնվող Խիամ և Թալ Նահաս քաղաքները։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում