Թուրքիայի Ազգային պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ Իրանից արձակված բալիստիկ հրթիռ է չեզոքացվել ՆԱՏՕ-ի օդային և հրթիռային պաշտպանության ուժերի կողմից։
Նշվում է, որ հրթիռի որոշ բեկորներ ընկել են Գազիանթեփի դատարկ դաշտերում։ Միջադեպի հետևանքով զոհեր կամ վիրավորներ չեն եղել։
«Թուրքիան մեծ նշանակություն է տալիս բարիդրացիական հարաբերություններին և տարածաշրջանային կայունությանը։ Այնուամենայնիվ, մենք ևս մեկ անգամ ընդգծում ենք, որ մեր տարածքին և օդային տարածքին ուղղված ցանկացած սպառնալիքի դեմ վճռականորեն և առանց վարանելու կձեռնարկվեն բոլոր անհրաժեշտ քայլերը։ Մենք բոլորին հիշեցնում ենք, որ այս հարցում Թուրքիայի նախազգուշացումներին ուշադրություն դարձնելը բոլորի շահերից է բխում»,- նշված է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, Թուրքիան մարտի 4-ին ևս հայտնել էր, որ Իրանից արձակված հրթիռ է խոցվել։ Թուրքիայի Ազգային պաշտպանության նախարարությունը նշել էր, որ հրթիռի բեկոր է ընկել Հաթայի շրջանում։
Իրանի զինված ուժերը հայտարարել էին, որ Թուրքիայի ուղղությամբ որևէ հրթիռ չեն արձակել։