factor.am Լիբանանի պետական լրատվամիջոցները հաղորդել են, որ Բեյրութի հարավային արվարձաններին օդային հարված է հասցվել, այն բանից հետո, երբ Իսրայելը զգուշացրել է, որ թիրախավորելու է «Հըզբոլլահ»-ի հետ կապված ընկերության մասնաճյուղերը, գրում է France 24-ը։
AFP TV-ի կադրերում երևում է, թե ինչպես է ծուխ բարձրանում Իրանի կողմից աջակցվող զինված խմբավորման հենակետ հանդիսացող տարածքից։
Երկուշաբթի ավելի վաղ իսրայելական բանակը զգուշացրել էր, որ հարվածելու է «Ալ-Քարդ ալ-Հասան»-ի՝ «Հըզբոլլահ»-ի հետ կապված ֆինանսական ընկերության մասնաճյուղերին, որը հիմնականում գործում է խմբավորման հենակետերում։
Միաժամանակ, AFP-ի փոխանցմամբ, հզոր պայթյուններ են լսվել Թեհրանում։