pastinfo.am ԱԱԾ շենքի դարպասների ուղղությամբ այրվող առարկա նետած տղամարդը կալանավորվեց։ Դատարանը բավարարել է նրա նկատմամբ երկու ամսով կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին միջնորդությունը։
Այս մասին «Փաստինֆո»-ի հարցմանն ի պատասխան հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազությունից։
Հիշեցնենք, որ մարտի 6-ին համացանցում տեսանյութ է տարածվել, որտեղ երևում է, թե ինչպես է մի տղամարդ այրվող առարկա նետում ԱԱԾ շենքի ուղղությամբ։ Ժամեր անց տղամարդը ձերբակալվել և ներկայացվել է նախաքննական մարմնին։ Իրավապահները նրա գործողությունները որակել են որպես ահաբեկչություն։ Տղամարդու նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով (ահաբեկչությունը):