Անկարայում Իրանի դեսպանին կանչել են Թուրքիայի ԱԳՆ | arm.sputniknews.ru

arm.sputniknews.ru  Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հրավիրել է Անկարայում Իրանի դեսպան Մոհամմադ Հասան Հաբիբուլլահըին՝ Թուրքիայի տարածքի վրա այսօր արձակված հրթիռը խոցելուց հետո։ Այդ մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Թուրքիայի ԱԳՆ-ն դեսպանին են հայտնել է Թուրքիայի արձագանքը և միջադեպի վերաբերյալ մտահոգությունները։

Ավելի վաղ Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ երկրի երկնքում բալիստիկ հրթիռ է խոցվել։

Փետրվարի 28-ին Իսրայելն ու ԱՄՆ-ն սկսել են հարվածներ հասցնել Իրանի Իսլամական Հանրապետության տարածքին։ Իսրայելը հայտարարել է, որ նախահարձակ է եղել՝ «Իսրայելի պետությանը սպառնացող վտանգները վերացնելու նպատակով», իսկ Դոնալդ Թրամփը հայտարարել է՝ Վաշինգտոնը լայնածավալ ռազմական գործողություն է սկսում Իրանի դեմ՝ «թույլ չտալու միջուկային ծրագրի իրագործումը»։

Իրանը պատասխան հարվածներ է հասցրել ինչպես Իսրայելին, այնպես էլ տարածաշրջանի երկրներում ԱՄՆ-ի հնարավոր ռազմական օբյեկտներին։

Իսրայելաամերիկյան հարվածների հետևանքով զոհվել են Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար Մոհամմեդ Փաքփուրը, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն և այլ բարձրաստիճան պաշտոնյաններ։

Իրանի դեմ իսրայելա-ամերիկյան ռազմական հարձակումը սկսվել է իրանա-ամերիկյան բանակցությունների ֆոնին, որոնցից ԱՄՆ նախագահը դժգոհություն էր հայտնել՝ պնդելով, որ Իրանը չի հրաժարվում միջուկային ծրագրից եւ սպառնալիք է հանդիսանում «ազգային անվտանգության կենսական շահերին»։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն