Վահան Կոստանյանը հանդիպում է ունեցել Միջազգային հարաբերությունների նորվեգական ինստիտուտի փորձագիտական կազմի հետ

Մարտի 9-ին Նորվեգիա աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպում է ունեցել Միջազգային հարաբերությունների նորվեգական ինստիտուտի փորձագիտական կազմի հետ։ Այս մասին հայտնում է ԱԳՆ-ն։

ԱԳ նախարարի տեղակալ Կոստանյանը ներկայացրել է Հարավային Կովկասում և ավելի լայն տարածաշրջանային համատեքստում առկա իրավիճակը, հարևան պետությունների հետ հարաբերությունները, ՀՀ-ի կողմից որդեգրած արտաքին քաղաքական կարևոր ուղենիշերը: Անդրադարձ է կատարվել Ադրբեջանի հետ խաղաղության ինստիտուցոնալացման ուղղությամբ իրականացվող քայլերին, ինչպես նաև տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման գործընթացին:

Վահան Կոստանյանը զրուցակիցներին է ներկայացրել ՀՀ-ԵՄ օրակարգում զարգացումները, մայիսին Երևանում սպասվող Եվրոպական քաղաքական համայնքի և ՀՀ-ԵՄ գագաթնաժողովների կազմակերպման ուղղությամբ իրականացվող նախապատրաստական աշխատանքների ընթացքը:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել միջազգային հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցերի:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն