Փետրվարի 28-ից բանակի բոլոր ստորաբաժանումները գտնվում են մարտական պատրաստության վիճակում. Էրդողան | 1lurer.am

1lurer.am  Չնայած Անկարայի անկեղծ նախազգուշացումներին, շարունակվում են ծայրահեղ սխալ և սադրիչ քայլերը, որոնք վտանգում են Թուրքիայի բարեկամությունն այլ երկրների հետ՝ հայտարարել է Ռեջեփ Էրդողանը՝ երկրի տարածքում բալիստիկ հրթիռի հարվածի մասին: Հրթիռն ընկնելուց հետո նախազգուշացումներ են ուղարկվել Իրան՝ նշել է Թուրքիայի ղեկավարը: Նա հավելել է, որ 60 հազար զինվորական պաշտպանում է Թուրքիայի սահմանը, և երկիրը պատրաստ է հետ մղել ցանկացած սպառնալիք և պահպանել երկրի անվտանգությունը:

Փետրվարի 28-ից բանակի բոլոր ստորաբաժանումները գտնվում են մարտական պատրաստության վիճակում, բոլոր պետական հաստատությունները մոբիլիզացվել են:

Կառավարության նիստից հետո Թուրքիայի նախագահը հավելել է, որ Իրանի հետ սահմանի երեք մաքսակետում որևէ խնդիր կամ ծանրաբեռնվածության ավելացում չկա: Անկարան հետևելու է իրադարձությունների զարգացմանը ՆԱՏՕ-ի և մյուս դաշնակիցների հետ համակարգմամբ՝ ասել է Էրդողանը:

Հիշեցնենք, որ փետրվարի 28-ից ի վեր, ըստ Թուրքիայի ՊՆ-ի, երկու անգամ Իրանի տարածքից արձակված հրթիռ է հայտնվել Թուրքիայի տարածքում։ Իրանը հայտարարել է, որ Թուրքիայի ուղղությամբ հրթիռ չի ուղարկվել։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն