Ինչ իրավիճակ է ճանապարհներին 20։10-ի դրությամբ

Մարտի 10-ին՝ ժամը 20:10-ի դրությամբ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Այս մասին տեղեկացնում է ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամը։

Ճանապարհների սպասարկման համար պատասխանատու կազմակերպությունները շարունակում են ավտոճանապարհների մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքները: Այս մասին տեղեկացնում են Ճանապարհային դեպարտամենտից:

Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ է։

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար։

«Հարգելի՛ վարորդներ, հորդորում ենք լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով»,- ասվում է հաղորդագրությունում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն