Հարված է հասցվել Թեհրանի հայկական թաղամասին, երեխա է վնասվածքներ ստացել․ Մովսես Քեշիշյանը մանրամասներ է հաղորդում | factor.am

factor.am  «Հարված է հասցվել Թեհրանի հայկական Մաջիդիե թաղամասին, դրան մոտ հայկական մի միություն կա, այնտեղ ապակիներ են փշրվել,  հայ մարդ լուրջ վնասվածքներ չի ստացել։ Ըստ լուրերի՝ հարվածից հետո 20 մարդ զոհվել է, նրանց թվում հայեր չկան, բայց մի փոքր հայ երեխա վիրավորվել է»,- Factor TV-ի հետ զրույցում հայտնեց Թեհրանի հայկական «Արաքս» թերթի գլխավոր խմբագիր Մովսես Քեշիշյանը։

Ըստ նրա՝ Իրանի այլ հայկական թաղամասերին մոտ հարձակումներ եղել են, սակայն հայերի շրջանում զոհեր կամ վիրավորներ չկան։ Հարցին՝ ինչո՞ւ է թիրախավորվել հենց հայկական թաղամասը, Քեշիշյանը պատասխանեց․ «Նրանք թիրախավորում են ոչ միայն ռազմական օբյեկտները, այլ նաև ոստիկանատները, այդ տարածքում ոստիկանատուն կար։ Մյուս տեղերն էլ, որ նորից հայկական թաղամասերին մոտիկ էին, ոստիկանատներ են եղել, որ հարվածվել են»։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն