Իսրայելը հարվածել է Լիբանանի մայրաքաղաքի կենտրոնին. կան վիրավորներ | armenpress.am

armenpress.am Լիբանանի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ մարտի 11-ի առավոտյան մայրաքաղաք Բեյրութի կենտրոնական հատվածում բնակելի շինության վրա իսրայելական ավիահարվածի հետևանքով վիրավորվել է 4 մարդ։ Այս մասին հայտնում է Associated Press լրատվական գործակալությունը։

Հարձակումն իրականացվել է առանց նախազգուշացման։ Հայտնի չէ, թե ում է փորձել թիրախավորել իսրայելական կողմը։

Իսրայելական զինուժի հարվածը երկրորդն է կենտրոնական Բեյրութում վերջին մոտ մեկ շաբաթվա ընթացքում։

Իրանի դեմ ամերիկա-իսրայելական ուժերի նախաձեռնած պատերազմից հետո Իսրայելը սկսել է նաև հարվածներ հասցնել Լիբանանին։ Իսրայելական կողմը պատճառաբանում է այն Լիբանանում իրանամետ «Հեզբոլլահ» զինված արմատական խմբավորման դեմ պայքարելու անհրաժեշտությամբ։

Լիբանանը հայտնել է, որ մարտի սկզբից ի վեր Իսրայելի կողմից հարձակումների հետևանքով երկրում զոհերի թիվը գերազանցել է 400-ը։

Փետրվարի 28-ին Իսրայելն ու ԱՄՆ-ն սկսել են հարվածներ հասցնել Իրանի Իսլամական Հանրապետության տարածքին, ինչպես նաև Լիբանին, որի տարածքում տեղակայված է «Հեզբոլլահ»-ը։ 

Իրանը պատասխան հարվածներ է հասցրել ինչպես Իսրայելին, այնպես էլ տարածաշրջանի երկրներում ԱՄՆ-ի հնարավոր ռազմական օբյեկտներին։

Իսրայելաամերիկյան հարվածների հետևանքով զոհվել են Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար Մոհամմեդ Փաքփուրը, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն և այլ բարձրաստիճան պաշտոնյաններ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն