Գագիկ Ծառուկյանն արդարացվել է Հակակոռուպցիոն դատարանում։
Այս մասին հաղորդում է նրա պաշտպան Երեմ Սարգսյանը։
Հիշեցնենք, Գագիկ Ծառուկյանին մեղսագրվում էր այն արարքը, որ նա 2017թ. ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրությունների ընթացքում ԲՀԿ-ի օգտին հնարավոր առավել ձայներ ապահովելու նպատակով իր համակիրների մասնակցությամբ գործող հանցավոր խմբի կազմում իրականացրել է ընտրողներին կաշառք տալը՝ հանցավոր խմբում ընդգրկելով «Ծառաուկյան» դաշինքի և ԲՀԿ-ի կենտրոնական և տարածքային մարմինների անդամների և համակիրներին: