civilnet.am Մարտի 1-ի դրությամբ Հայաստանից մեկնել է 46,528 բռնի տեղահանված արցախցի, որոնցից վերադարձել է 31,538-ը: Այսինքն՝ 2023-ի սեպտեմբերյան բռնի տեղահանությունից հետո 14,990 արցախցի հեռացել և (դեռ) չի վերադարձել Հայաստան: Նախորդ ամսվա համեմատ վերադարձածների թիվն ավելացել է 12-ով (տե՛ս՝ ինֆոգրաֆիկը)։ Այս տվյալները ՍիվիլՆեթին է դրամադրել Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայությունը։
2024-ի գարնանից մինչև 2025-ի նույն ժամանակահատվածը Հայաստանից մեկնած և չվերադարձած արցախցիների թիվը պահպանվել է հարաբերականորեն կայուն՝ 11,000-12,000-ի սահմաններում։ 2025-ի մայիսից, սակայն, նկատվում է արտահոսքի նոր ալիք. ընդամենը մի քանի ամսում չվերադարձողների թիվն ավելացավ շուրջ 4,000-5,000-ով՝ օգոստոսին հասնելով 16,735-ի:
Մեծանում է նաև ՀՀ նոր անձնագրեր ստացողների թիվը. 2023-ից մինչև 2026-ի փետրվարի 5-ը քաղաքացիության համար դիմած 26,099 արցախցուց 20,769-ը ՀՀ նոր անձնագիր է ստացել։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում