Դատախազությունը պահանջում է «AQUILA TECHNICS»-ի տնօրեն Կարեն Ավդալյանից հօգուտ ՀՀ-ի բռնագանձել շարժական և անշարժ գույքեր, շուրջ 179 միլիոն դրամ

Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը:

ՀՀ գլխավոր դատախազությունից տեղեկացնում են, որ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ «AQUILA TECHNICS» ՍՊ ընկերության տնօրեն Կարեն Աշոտի Ավդալյանից և նրա հետ փոխկապակցված անձից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝

2 անշարժ գույք, որից 1-ը գտնվում է Երևան քաղաքում, մյուսը՝ Արարատի մարզում.

7 շարժական գույք.

1 իրավաբանական անձում մասնակցություն.

151 միլիոն 484 հազար դրամ՝ որպես ապօրինի դրամական միջոցների մնացորդ.

27 միլիոն 549 հազար դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում, փոխանցվել է բարեխիղճ ձեռք բերողի կամ հնարավոր չէ նույնականացնել և բռնագանձել:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն