Երևանում կտեղադրվի Ֆրանսիայի ազգային հերոս Միսաք Մանուշյանի կիսանդրին | armenpress.am

armenpress.am Ֆրանսիական դիմադրության շարժման մարտիկ, Ֆրանսիայի ազգային հերոս Միսաք Մանուշյանի կիսանդրին կտեղադրվի Երևանի կենտրոնում գտնվող այգիներից մեկում, որը կրում է հենց Միսաք Մանուշյանի անունը։

Համապատասխան որոշումն ընդունվել է Երևանի ավագանու մարտի 12-ի նիստում։

«Դա մրցութային ընթացակարգով անցած շատ հետաքրքիր ստեղծագործություն է, որը տեղադրելու ենք հենց Միսաք Մանուշյանի անվան այգում»,- խոսելով որոշման մասին՝ արձանագրեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

Հայ բանաստեղծ, ֆրանսիական դիմադրության շարժման մարտիկ, հակաֆաշիստ և Ֆրանսիայի ազգային հերոս Միսաք Մանուշյանը երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում եղել է եվրոպական ներգաղթյալներից, այդ թվում՝ մեծաթիվ հրեաներից կազմված խմբավորման ղեկավար, որն իրականացրել է դիվերսիաներ ընդդեմ նացիստների: Կարծիք կա, որ Մանուշյանի խումբը եղել է ամենաակտիվը Ֆրանսիական դիմադրության շարժման ընթացքում։ Մանուշյանն ու նրա ընկերներից շատերը ձերբակալվել են 1943 թվականի նոյեմբերին և 1944 թվականի փետրվարի 21-ին մահապատժի ենթարկվել նացիստների կողմից: Նա ճանաչվել է Ֆրանսիական դիմադրության շարժման հերոս:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն