factor.am Իսրայելական բանակը գիշերը ծանր ավիահարվածներ է հասցրել Լիբանանին, գրում է DW-ն։ Հարձակումը տեղի է ունեցել մայրաքաղաք Բեյրութի արևելյան հատվածում գտնվող Ռամլետ ալ-Բայդա ծովափնյա շրջանում, որի հետևանքով զոհվել է առնվազն յոթ մարդ, 21 վիրավոր կա, հայտնում է Լիբանանի առողջապահության նախարարությունը։
Տեղական լրատվամիջոցները հաղորդում են, որ Իսրայելի հարվածների հետևանքով տեղահանված բազմաթիվ մարդիկ վրաններով ապաստան են գտել Ռամլետ ալ-Բայդայում։
Հինգշաբթի վաղ առավոտյան պայթյուններ են տեղի ունեցել Բեյրութի կենտրոնական մասում։ Իսրայելական ուժերը հայտնել են, որ հարվածել են Բեյրութի հարավային Դահիյե շրջանում գտնվող 10 կառույցի, որը լիբանանյան «Հըզբոլլահ» խմբավորման ավանդական հենակետն է։
Լիբանանը Մերձավոր Արևելքի պատերազմի մեջ ներքաշվեց անցյալ շաբաթ, երբ Իրանի դաշնակից «Հեզբոլլահը» հարձակվեց Իսրայելի վրա։
Իսրայելը, որն այս պատերազմից առաջ էր դեռ թիրախավորում Լիբանանը, այժմ էլ ավելի է սաստկացրել հարվածները, ինչպես նաև ցամաքային զորքեր ուղարկել հարևան երկիր՝ չնայած 2024 թվականի հրադադարին։
Պաշտոնակա Բեյրութի տվյալներով՝ վերջին օրերին միայն ռազմական գործողությունների զոհ է դարձել ավելի քան 687 մարդ, ավելի քան 800,000 մարդ ստիպված է եղել լքել բնակավայրը։