ՀՀ ԱԳ փոխնախարարն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի՝ խաղաղաշինության և խաղաղության աջակցման հարցերով փոխտեղակալը կարևորել են համագործակցության հետագա խորացումը

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը Նյու Յորքում հանդիպել է ՄԱԿ գլխավոր քարտուղարի՝ խաղաղաշինության և խաղաղության աջակցման հարցերով փոխտեղակալ Էլիզաբեթ Սպեհարի հետ:

ՀՀ ԱԳ նախարարությունից հայտնում են, որ Ռոբերտ Աբիսողոմոնյանը զրուցակցին ներկայացրել է տարածաշրջանային վերջին զարգացումներն՝ ընդգծելով Հարավային Կովկասում հաստատված խաղաղության հետագա ամրապնդման և ինստիտուցիոնալացման անհրաժեշտությունը։

Կողմերը մտքեր են փոխանակել միջազգային խաղաղության և անվտանգության պահպանմանն առնչվող հարցերի շուրջ՝ կարևորելով խաղաղապահության դերն այս համատեքստում:

ԱԳ նախարարի տեղակալը ներկայացրել է Հայաստանի ակտիվ ներգրավվածությունն աշխարհի տարբեր տարածաշրջաններում ՄԱԿ-ի և ՆԱՏՕ-ի շրջանակներում իրականացվող խաղաղապահ առաքելություններին: Նա վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը՝ աջակցելու խաղաղապահության գործում միջազգային ջանքերին:

Զրուցակիցները կարևորել են Հայաստանի և ՄԱԿ-ի միջև համագործակցության հետագա խորացումը, մասնավորապես խաղաղապահության, խաղաղաշինության և զարգացման ոլորտներում իրականացվող նախաձեռնությունների շրջանակներում։

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակին՝ ընդգծելով դրա հանգուցալուծման և տարածաշրջանային կայունության ապահովման կարևորությունը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն