Նեթանյահուն պնդել է՝ «ջախջախում են» Իրանի ռեժիմը ու «Հեզբոլլահը» | azatutyun.am

azatutyun.am  Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ «ջախջախում են» Իրանի ռեժիմը ու նրա աջակցությունն ստացող «Հեզբոլլահը»: Պատերազմի ընթացքում առաջին մամուլի ասուլիսին նա ասել է, որ նաև փորձում են պայմաններ ստեղծել, որպեսզի իրանցի ժողովուրդը կարողանա հեռացնել «դաժան բռնակալ ռեժիմին, որը ճնշում է նրանց գրեթե կես դար»։

Լրագրողները հետաքրքրվել են, թե ինչ է սպասվում Իրանի նոր գերագույն առաջնորդին և Արևմուտքի կողմից ահաբեկչական ճանաչված «Հեզբոլլահ»-ի ղեկավարին: Նեթանյահուն ակնարկել է, որ կարող են սպանել նրանց, ապա նշել է, որ Մոջթաբա Խամենեին Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի խամաճիկն է և չի ներկայանում հանրությանը:

Իսրայելի զինուժը հայտարարել է, որ Լիբանանում հարվածել է «Հեզբոլլահ»-ի հրամանատարական կետերին, որոնք օգտագործվում են Իսրայելի վրա հարձակումների համար: Կան զոհեր և վիրավորներ, այդ թվում՝ խաղաղ բնակիչների շրջանում:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն