«Իսլամական ութնյակի» գագաթնաժողովը Բաղդադում հետաձգվել է Իրանի դեմ պատերազմի պատճառով | arm.sputniknews.ru

arm.sputniknews.ru «Իսլամական ութնյակի» գագաթնաժողովը, որը պետք է անցկացվեր Ինդոնեզիայում ապրիլին, հետաձգվել է Մերձավոր Արևելքում հակամարտության պատճառով։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ինդոնեզիայի ԱԳՆ ներկայացուցիչը։

Նրա խոսքով՝ երկու օր առաջ Ջակարտան նույնպես տեղեկություն է ստացել Իսլամական համագործակցության կազմակերպության արտաքին գործերի նախարարների համաժողովի հետաձգման մասին, որը պետք է կայանար ապրիլի 9-10-ը Բաղդադում (Իրաք)։

«Միջոցառումների հետաձգումը ներկայիս միջազգային համատեքստում նորմալ և միանգամայն բնական իրավիճակ է»,-հավելել է դիվանագետը։

«Իսլամական ութնյակը» միջազգային կազմակերպություն է, որն ուղղված է Բանգլադեշի, Եգիպտոսի, Նիգերիայի, Ինդոնեզիայի, Իրանի, Մալայզիայի, Պակիստանի և Թուրքիայի միջև համագործակցության զարգացմանը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն