news.am Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը ժամանել է Բեյրութ։
Նա X սոցիալական ցանցի իր էջում, մասնավորապես, գրել է. «Իմ Բեյրութ այցը համերաշխության նշան է Լիբանանի ժողովրդին։ Նրանք չեն ընտրել այս պատերազմը։ Նրանք ներքաշվել են դրա մեջ։ ՄԱԿ-ը և ես ամեն ինչ կանենք՝ խաղաղ ապագա ապահովելու համար, որը Լիբանանը և այս տարածաշրջանը լիովին արժանի են»։
Լիբանանը Մերձավոր Արևելքի պատերազմի մեջ ներքաշվեց, երբ Իրանի դաշնակից «Հեզբոլլահը» հարձակվեց Իսրայելի վրա՝ ԱՄՆ-իսրայելական հարվածներից ու Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի սպանությունից հետո։
Իսրայելը, որն այս պատերազմից առաջ էր դեռ թիրախավորում Լիբանանը, այժմ էլ ավելի է սաստկացրել հարվածները, ինչպես նաև ցամաքային զորքեր ուղարկել հարևան երկիր՝ չնայած 2024 թվականի հրադադարին։