Էկոնոմիկայի նախարարությունում քննարկվել են գյուղատնտեսության, պետական աջակցության ծրագրերին առնչվող հարցեր

Մարտի13-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի մոտ տեղի է ունեցել քաղաքացիների ընդունելություն։ Այս մասին տեղեկացնում են Էկոնոմիկայի նախարարությունից:

«Քննարկվել են գյուղատնտեսության, փոքր և միջին ձեռներեցության, պետական աջակցության ծրագրերի, բիզնես ծրագրերի, արտահանման, զբոսաշրջության, հյուրընկալության, շինարարության ոլորտների, ծառայությունների ինչպես նաև մի շարք այլ թեմաների առնչվող հարցեր։

Նախարարը լսել է քաղաքացիների խնդիրներն ու առաջարկները և տվել հանձնարարականներ նախարարության ստորաբաժանումներին՝ նախարարության իրավասության շրջանակներում դրանց հնարավոր լուծումներ տալու վերաբերյալ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն