Թեհրանում Ալ-Ղոդսի օրվան նվիրված հանրահավաքի վայրի մոտ հզոր պայթյուն է տեղի ունեցել․ Ալի Լարիջանին նույնպես մասնակցել է երթին | factor.am

factor.am  Իրանի պետական ​​հեռուստատեսությունը հայտնել է, որ հզոր պայթյուն է տեղի ունեցել Թեհրանի հրապարակում, որտեղ մարդիկ հավաքվել էին Ալ-Ղոդսի օրվան նվիրված հանրահավաքի, գրում է DW-ն։

Ալ-Ղոդսի օրը Երուսաղեմի պատմական արաբական անվանումն է, օրվան նվիրված երթերը տեղի են ունենում ամեն տարի՝ իսլամական սրբազան Ռամադանի վերջին ուրբաթ օրը։ Իրանը նշում է, որ այս օրը առիթ է՝ պաղեստինցիներին աջակցություն հայտնելու և մուսուլմանների համար Երուսաղեմի կարևորությունն ընդգծելու համար։

Իրանը չի ճանաչում Իսրայելը և նշում է Ղոդսի օրը 1979 թվականի իսլամական հեղափոխության սկզբից ի վեր։

Ականատեսները պատմել են, որ մարդկանց թիվը, նախորդ տարիների համեմատ, ավելի փոքր է։

Պաշտոնական IRNA լրատվական գործակալությունը հայտնել է, որ Թեհրանում կառավարամետ հանրահավաքի մոտ տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն մեկ մարդ։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն