Ընթացիկ հակամարտության հետևանքով Իրանում վնասվել է մոտ 22,000 շենք. ՄԱԿ | azatutyun.am

azatutyun.am Մերձավոր Արևելքի ընթացիկ հակամարտության հետևանքով Իրանում վնասվել է գրեթե 22,000 քաղաքացիական շենք։ Այս տվյալներն այսօր հայտնել է Միավորված Ազգերի կազմակերպության ներկայացուցիչը։

Իրանում Միգրացիայի միջազգային կազմակերպության ղեկավար Սալվադոր Գուտիերեսի խոսքով՝ հազարավոր ընտանիքներ ստիպված են եղել լքել հարձակումների ենթարկված տները՝ տեղափոխվելով հիմնականում Իրանի հյուսիսային շրջաններ։

«Մարդկային հետագա տառապանքները կանխելու համար հակամարտությունը պետք է լիցքաթափել։ Քաղաքացիական բնակչության պաշտպանությունը պետք է լինի բացարձակ առաջնահերթություն»,- ասել է ՄԱԿ-ի ներկայացուցիչը։

Փետրվարի 28-ին Իսրայելն ու ԱՄՆ-ն սկսել են հարվածներ հասցնել Իրանի Իսլամական Հանրապետության տարածքին։ Իսրայելը հայտարարել է, որ նախահարձակ է եղել՝ «Իսրայելի պետությանը սպառնացող վտանգները վերացնելու նպատակով», իսկ Դոնալդ Թրամփը հայտարարել է՝ Վաշինգտոնը լայնածավալ ռազմական գործողություն է սկսում Իրանի դեմ՝ «թույլ չտալու միջուկային ծրագրի իրագործումը»։

Իրանը պատասխան հարվածներ է հասցրել ինչպես Իսրայելին, այնպես էլ տարածաշրջանի երկրներում ԱՄՆ-ի հնարավոր ռազմական օբյեկտներին։

Իսրայելաամերիկյան հարվածների հետևանքով զոհվել են Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար Մոհամմեդ Փաքփուրը, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն և այլ բարձրաստիճան պաշտոնյաններ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն