azatutyun.am Կառավարության նիստերի դահլիճում ընթանում է «Հայ ազգային կոնգրես» կուսակցության 5-րդ (ՀՀՇ 23-րդ) համագումարը:
Կուսակցության առաջնորդ, Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը ներկա չէր համագումարին, բայց դահլիճում հնչեց նրա ուղերձը:
«Իմ նախազգացումով, առաջիկա ընտրություններում ընդդիմության հաղթանակի դեպքում հիրավի տեղի է ունենալու կապիտալ վերանորոգում», – ասված էր ուղերձում։
Համագումարին հրավիրված են «Ուժեղ Հայաստան», «Ապրելու երկիր», «Լուսավոր Հայաստան», «Հաղթանակ», «Նոր ուժ» կուսակցություններն ու «Նժար» սահմանադրական շարժման անդամները, նաև դիտորդական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
«Անհրաժեշտ է բոլոր ազդեցիկ ուժերի միավորում, պատրաստ ենք սկսել կոնսոլիդացիայի գործընթաց «Ուժեղ Հայաստան»-ի և այլ ընդդիմադիր ուժերի հետ միասին», – հայտարարեց ՀԱԿ վարչապետի թեկնածու Լևոն Զուրաբյանը:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում