Հայաստանն ու Լեհաստանը Վարշավայում ստորագրել են գիտահետազոտական համագործակցության համաձայնագիր

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի և Լեհաստանի հետազոտությունների և զարգացման ազգային կենտրոնի միջև Վարշավայում ստորագրվել է INNOGLOBO ծրագրի շրջանակներում համագործակցության համաձայնագիրը: Այս մասին տեղեկացնում են Լեհաստանում ՀՀ դեսպանությունից։

Հայկական կողմից համաձայնագիրը ստորագրել է ԼՀ-ում ՀՀ դեսպան Ալեքսանդր Արզումանյանը, լեհական կողմից՝ ԼՀ հետազոտությունների և զարգացման ազգային կենտրոնի տնօրեն Յերժի Մալաչովսկին:

Համաձայնագիրը նախատեսում է երկու հաստատությունների միջև համագործակցության զարգացում՝ ֆինանսավորելով Հայաստանի և Լեհաստանի կազմակերպությունների կողմից իրականացվող համատեղ գիտահետազոտական և զարգացման նախագծերը։

INNOGLOBO ծրագիրը Լեհաստանի հետազոտությունների և զարգացման ազգային կենտրոնի կողմից ստեղծված միջազգային հետազոտությունների և նորարարությունների ֆինանսավորման ծրագիր է: Դրա հիմնական նպատակն է միջազգայնացնել լեհական հետազոտությունները` խրախուսել լեհական հետազոտական հաստատություններին և աջակցել համատեղ հետազոտությունների և զարգացման նախագծերին:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն