news.am Թրամփի վարչակազմը մերժել է մերձավորարեւելյան դաշնակիցների փորձերը՝ սկսել դիվանագիտական բանակցություններ՝ ուղղված ամերիկա-իսրայելական պատերազմն ավարտելուն, հաղորդել է Reuters-ը՝ հղում կատարելով իրավիճակին ծանոթ երեք աղբյուրների։
Իր հերթին, Իրանը մերժել է հրադադարի ցանկացած հնարավորություն այնքան ժամանակ, քանի դեռ ԱՄՆ եւ Իսրայելի հարվածները չեն դադարել, գործակալությանը հայտնել են իրանական երկու բարձրաստիճան աղբյուրներ՝ ավելացնելով, որ մի քանի երկրներ փորձել են միջնորդել հակամարտության դադարեցմանը։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
Փետրվարի 28-ին Իսրայելն ու ԱՄՆ-ն սկսել են հարվածներ հասցնել Իրանի Իսլամական Հանրապետության տարածքին։ Իսրայելը հայտարարել է, որ նախահարձակ է եղել՝ «Իսրայելի պետությանը սպառնացող վտանգները վերացնելու նպատակով», իսկ Դոնալդ Թրամփը հայտարարել է՝ Վաշինգտոնը լայնածավալ ռազմական գործողություն է սկսում Իրանի դեմ՝ «թույլ չտալու միջուկային ծրագրի իրագործումը»։
Իրանը պատասխան հարվածներ է հասցրել ինչպես Իսրայելին, այնպես էլ տարածաշրջանի երկրներում ԱՄՆ-ի հնարավոր ռազմական օբյեկտներին։
Իսրայելաամերիկյան հարվածների հետևանքով զոհվել են Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար Մոհամմեդ Փաքփուրը, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն և այլ բարձրաստիճան պաշտոնյաններ։
Իրանի դեմ իսրայելա-ամերիկյան ռազմական հարձակումը սկսվել է իրանա-ամերիկյան բանակցությունների ֆոնին, որոնցից ԱՄՆ նախագահը դժգոհություն էր հայտնել՝ պնդելով, որ Իրանը չի հրաժարվում միջուկային ծրագրից եւ սպառնալիք է հանդիսանում «ազգային անվտանգության կենսական շահերին»։