shantnews.am Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է Իսրայելի տարածքի և ԱՄՆ ռազմական օբյեկտների վրա հրթիռային հարձակումների 50-րդ ալիքի մասին՝ տարածաշրջանային լարվածության սկսվելուց ի վեր։ Այս մասին նշվում է ԻՀՊԿ-ի հատուկ հայտարարության մեջ։
««Իրական խոստում 4» գործողության 50-րդ ալիքի ընթացքում հարձակումներ են իրականացվել Ադ-Զաֆրայում, Ֆուջեյրայում, Ալ-Ջուֆեյրում, Ալի ալ-Սալեմում և Ալ-Ազրակում տեղակայված ԱՄՆ բանակային բազաների վրա», – ասվում է ԻՀՊԿ-ի հայտարարության մեջ, որը մեջբերում է Fars լրատվական գործակալությունը։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
Փետրվարի 28-ին Իսրայելն ու ԱՄՆ-ն սկսել են հարվածներ հասցնել Իրանի Իսլամական Հանրապետության տարածքին։ Իսրայելը հայտարարել է, որ նախահարձակ է եղել՝ «Իսրայելի պետությանը սպառնացող վտանգները վերացնելու նպատակով», իսկ Դոնալդ Թրամփը հայտարարել է՝ Վաշինգտոնը լայնածավալ ռազմական գործողություն է սկսում Իրանի դեմ՝ «թույլ չտալու միջուկային ծրագրի իրագործումը»։
Իրանը պատասխան հարվածներ է հասցրել ինչպես Իսրայելին, այնպես էլ տարածաշրջանի երկրներում ԱՄՆ-ի հնարավոր ռազմական օբյեկտներին։
Իսրայելաամերիկյան հարվածների հետևանքով զոհվել են Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար Մոհամմեդ Փաքփուրը, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն և այլ բարձրաստիճան պաշտոնյաններ։
Իրանի դեմ իսրայելա-ամերիկյան ռազմական հարձակումը սկսվել է իրանա-ամերիկյան բանակցությունների ֆոնին, որոնցից ԱՄՆ նախագահը դժգոհություն էր հայտնել՝ պնդելով, որ Իրանը չի հրաժարվում միջուկային ծրագրից եւ սպառնալիք է հանդիսանում «ազգային անվտանգության կենսական շահերին»։