Արաղչի. Իրանը կհարվածի Մերձավոր Արեւելքում ԱՄՆ ընկերությունների օբյեկտներին, եթե հարվածեն երկրի էներգետիկ օբյեկտներին | news.am

news.am Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին հայտնել է, որ Իրանը կհարվածի Մերձավոր Արեւելքում գտնվող ամերիկյան ընկերությունների օբյեկտներին, եթե թիրախավորվի իր երկրի էներգետիկ ենթակառուցվածքը, հաղորդել է YCJ-ը։

«Եթե իրանական օբյեկտները գրոհի ենթարկվեն, մեր ուժերը կհարվածեն տարածաշրջանում գտնվող ամերիկյան ընկերությունների օբյեկտներին կամ այն ​​ընկերություններին, որոնցում Միացյալ Նահանգները բաժնեմաս ունի»,- ասել է Իրանի արտաքին գործերի նախարարը։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Փետրվարի 28-ին Իսրայելն ու ԱՄՆ-ն սկսել են հարվածներ հասցնել Իրանի Իսլամական Հանրապետության տարածքին։ Իսրայելը հայտարարել է, որ նախահարձակ է եղել՝ «Իսրայելի պետությանը սպառնացող վտանգները վերացնելու նպատակով», իսկ Դոնալդ Թրամփը հայտարարել է՝ Վաշինգտոնը լայնածավալ ռազմական գործողություն է սկսում Իրանի դեմ՝ «թույլ չտալու միջուկային ծրագրի իրագործումը»։

Իրանը պատասխան հարվածներ է հասցրել ինչպես Իսրայելին, այնպես էլ տարածաշրջանի երկրներում ԱՄՆ-ի հնարավոր ռազմական օբյեկտներին։

Իսրայելաամերիկյան հարվածների հետևանքով զոհվել են Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար Մոհամմեդ Փաքփուրը, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն և այլ բարձրաստիճան պաշտոնյաններ։

Իրանի դեմ իսրայելա-ամերիկյան ռազմական հարձակումը սկսվել է իրանա-ամերիկյան բանակցությունների ֆոնին, որոնցից ԱՄՆ նախագահը դժգոհություն էր հայտնել՝ պնդելով, որ Իրանը չի հրաժարվում միջուկային ծրագրից եւ սպառնալիք է հանդիսանում «ազգային անվտանգության կենսական շահերին»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն