Թրամփ. ԱՄՆ-ն կվերականգնի ռուսական նավթի նկատմամբ պատժամիջոցները, երբ էներգետիկ շուկան կայունանա | shantnews.am

shantnews.am  Միացյալ Նահանգները պլանավորում է վերականգնել ռուսական նավթի նկատմամբ պատժամիջոցները, երբ Մերձավոր Արևելքի հակամարտության պատճառով բարձրացած էներգակիրների գները կարգավորվեն։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը այս մասին հայտարարել է NBC News-ին տված հարցազրույցում։

«Ես ուզում եմ նավթ աշխարհի համար», – ասել է նա՝ պատասխանելով Ռուսաստանից նավթի և նավթամթերքի վաճառքի նկատմամբ պատժամիջոցները ժամանակավորապես չեղարկելու պատճառի մասին հարցին։ Թրամփը հավելել է, որ 2022 թվականին Ուկրաինայի հակամարտության պատճառով սահմանված սահմանափակումները «կվերականգնվեն ճգնաժամի ավարտից հետո»։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Փետրվարի 28-ին Իսրայելն ու ԱՄՆ-ն սկսել են հարվածներ հասցնել Իրանի Իսլամական Հանրապետության տարածքին։ Իսրայելը հայտարարել է, որ նախահարձակ է եղել՝ «Իսրայելի պետությանը սպառնացող վտանգները վերացնելու նպատակով», իսկ Դոնալդ Թրամփը հայտարարել է՝ Վաշինգտոնը լայնածավալ ռազմական գործողություն է սկսում Իրանի դեմ՝ «թույլ չտալու միջուկային ծրագրի իրագործումը»։

Իրանը պատասխան հարվածներ է հասցրել ինչպես Իսրայելին, այնպես էլ տարածաշրջանի երկրներում ԱՄՆ-ի հնարավոր ռազմական օբյեկտներին։

Իսրայելաամերիկյան հարվածների հետևանքով զոհվել են Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար Մոհամմեդ Փաքփուրը, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն և այլ բարձրաստիճան պաշտոնյաններ։

Իրանի դեմ իսրայելա-ամերիկյան ռազմական հարձակումը սկսվել է իրանա-ամերիկյան բանակցությունների ֆոնին, որոնցից ԱՄՆ նախագահը դժգոհություն էր հայտնել՝ պնդելով, որ Իրանը չի հրաժարվում միջուկային ծրագրից եւ սպառնալիք է հանդիսանում «ազգային անվտանգության կենսական շահերին»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն