Դոնալդ Թրամփը Եվրոպային կոչ է արել ռազմական նավեր ուղարկել Հորմուզի նեղուց | factor.am

factor.am  Դոնալդ Թրամփը հույս է հայտնել, որ Չինաստանը, Ֆրանսիան, Ճապոնիան, Հարավային Կորեան և Մեծ Բրիտանիան ռազմական նավեր կուղարկեն Հորմուզի նեղուց, որպեսզի այնտեղով նավերի անցումն անվտանգ լինի, հայտնում է Meduza-ն։

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն արդեն «ոչնչացրել է Իրանի ռազմական ներուժի 100 տոկոսը», սակայն «նրանց համար ոչինչ չի արժենա մեկ-երկու դրոն ուղարկել, ական գցել կամ կարճ հեռահարության հրթիռ արձակել այդ ջրային ուղու երկայնքով կամ ներսում՝ անկախ այն բանից, թե որքան ծանր պարտություն են կրել»։

Թրամփը հայտարարել է, որ բազմաթիվ երկրներ, որոնք տուժել են Իրանի կողմից Հորմուզի նեղուցը փակելու փորձից, իրենց ռազմական նավերը կուղարկեն ԱՄՆ-ի հետ համատեղ՝ «նեղուցը բաց և անվտանգ պահելու համար» (նա, սակայն, չի հստակեցրել՝ խոսքը կոնկրետ ինչ պայմանավորվածությունների մասին է և որ երկրների հետ)։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Փետրվարի 28-ին Իսրայելն ու ԱՄՆ-ն սկսել են հարվածներ հասցնել Իրանի Իսլամական Հանրապետության տարածքին։ Իսրայելը հայտարարել է, որ նախահարձակ է եղել՝ «Իսրայելի պետությանը սպառնացող վտանգները վերացնելու նպատակով», իսկ Դոնալդ Թրամփը հայտարարել է՝ Վաշինգտոնը լայնածավալ ռազմական գործողություն է սկսում Իրանի դեմ՝ «թույլ չտալու միջուկային ծրագրի իրագործումը»։

Իրանը պատասխան հարվածներ է հասցրել ինչպես Իսրայելին, այնպես էլ տարածաշրջանի երկրներում ԱՄՆ-ի հնարավոր ռազմական օբյեկտներին։

Իսրայելաամերիկյան հարվածների հետևանքով զոհվել են Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար Մոհամմեդ Փաքփուրը, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն և այլ բարձրաստիճան պաշտոնյաններ։

Իրանի դեմ իսրայելա-ամերիկյան ռազմական հարձակումը սկսվել է իրանա-ամերիկյան բանակցությունների ֆոնին, որոնցից ԱՄՆ նախագահը դժգոհություն էր հայտնել՝ պնդելով, որ Իրանը չի հրաժարվում միջուկային ծրագրից եւ սպառնալիք է հանդիսանում «ազգային անվտանգության կենսական շահերին»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն